Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Երկդիմության վնասները

Երկդիմության վնասները
19.04.2016 | 00:32

Ինչպես երևում է, մոսկովյան վերջին այցը էժան չի նստելու Հովիկ Աբրահամյանի վրա: Ռուսները բողոք-նամակ են ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմ՝ բավականին կոշտ շեշտադրումներով: Այդ ինչպե՞ս է լինում, մասնավորապես դժգոհում են նրանք, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ դեմառդեմ առանձնազրույցների ժամանակ նրա հայ պաշտոնակիցը «կուռկուռի ձագ» է դառնում, իսկ երբ հերթը հասնում է հրապարակային ելույթներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչների առաջ առյուծ է կտրում՝ խոսելով հայ-ռուսական պրոբլեմային խնդիրներից: ՀՀ վարչապետի այս երկակի պահվածքն այնքան է զայրացրել ռուսական կողմին, որ չի բացառվում նույնիսկ տնտեսական պատժամիջոցներ կիրառեն նրա արտահանման բիզնեսների նկատմամբ, որոնք, ի դեպ, մենաշնորհային բնույթ ունեն (միրգ-բանջարեղենի արտահանում, նաև ձուկ): Երկդիմի այս գործելաոճը, որ բնորոշ է Հովիկ Աբրահամյանին ոչ միայն դրսում, այլև ներսում, ի մասնավորի, սեփական կուսակիցների հետ հարաբերվելիս, իրոք ծանր կարող է նստել նրա վրա՝ միանգամայն կանխատեսելի հեռանկարով:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 13653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ